Մալայզիայի վարչապետ.«Սիոնիստական ռեժիմը ոճրագործ է»
Մալազիայի վարչապետը Սիոնիստական ռեժիմին անվանել է ոճրագործ ու բռնազավթիչ:
Վիեննայում ՄԱԿ-ի շենքում կայացած մամլո ասուլիսում, Մահաթիր Մոհամմադն ասել է.«Իսրայելի ռեժիմը հավատարիմ չէ միջազգային օրենքներին և շարունակում է Պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ ավաններ կառուցել և ոճիրներ գործել»:
Մահաթիր Մոհամմադը հերթական անգամ չի համաձայնել Իսրայելի կանանց լողի ազգային թիմի Մալայզիա այցելելուն և այդ երկրում անցկացվելիք աշխարհի պարա-լողի առաջնության մրցաշարին մասնակցելուն:
Մալազիայի վարչապետը նաև ընդգծել է.«Մալայզիան երբեք դիվանագիտական կապեր չի ունեցել Իսրայելի ռեժիմի հետ, ուստի իսրայելցիների մուտքը Մալայզիա արգելված է»:
«2019 թվականի աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն 2019 թ. Հուլիսի 25-ից 4-ը, Մալայզիայի Կուչինգ քաղաքում:
Մալայզիան Սիոնիստական ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: