ՄԱԿ-ն ընդգծել է Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i103678-ՄԱԿ_ն_ընդգծել_է_Եմենի_Ալ_Հուդայդայում_հրադադարի_պահպանման_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ն ընդգծել է Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի համաձայնությունը հարգելու և գործադրելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2019 13:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծել է Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ն ընդգծել է Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի համաձայնությունը հարգելու և գործադրելու անհրաժեշտությունը:

Համաձայն Իրանի  ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այս կազմակերպությունը վճռակամ է, որպեսզի Եմենի Ալ-Հուդայդայում հարգվի հրադադարի համաձայնությունը»:

Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցը և Ալ-Հուդայդայում հրադադարի վերահսկման կոմիտեի նախագահ Փաթրիկ Քամմարքըն այս պահին Ռիադում Եմենի հրաժարված ու փախստական նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիի և սաուդացի ու էմիրեթցի պաշտոնատարների հետ քննարկում են Ստոկհոլմի հրադադարի համաձայնության շրջանակներում Ալ-Հուդայդայից նահանջելու վերաբերյալ առաջարկները»

Հաղորդումները վկայում են, որ սաուդական-էմիրեթական կոալիցիան և նրանց կապված ուժերը, մինչ այժմ 300 անգամ խախտել են Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի համաձայնությունը:

Ալ-Հուդայդա նավահանգիստը համարվում է Եմենի ժողովրդին հումանիտար օժանդակությունների առաքման գլխավոր ճանապարհը: