ՅՈՒՆԻՍԵՖ.«Սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով, օրական ութ երեխա է մահանում Եմենում»
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով, Եմենում օրական միջին հաշվով ութ երեխա է մահանում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսային շրջանների բաժնի տնօրեն, Խեյրաթ Կաբալարին հայտարարել է, որ 2018 թ. դեկտեմբերին Շվեդիայում կայացած համաձայնությունից մինչ այսօր, առանձնահատուկ փոփոխություն տեղի չի ունեցել և Եմենում ամեն օր զոհվում ու վիրավորվում են ութ երեխաներ:
Կալաբարին նշել է, որ Ալ-Հոդայդայում, Թաեզում, Հաջեում և Սադաայում 12 միլիոն եմենցի երեխաներ ծանր բախումների ականատես են եղել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այդ պաշտոնյան կոչ է արել օգնել խաղաղ բնակչությանը, հատկապես եմենցի երեխաներին և չարգելել հումանիտար օգնությունների առաքումը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միջազգային նվիրատուներին կոչ է արել 2019թ. եմենցի երեխաներին անհրաժեշտ բժշկական օգնություններ տրամադրելու համար 542 միլիոն դոլար նվիրել: