Մարտ 13, 2019 23:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի մարդու իրավունքների կենտրոնի զեկույցում անդրադարձ  չի եղել  Խաշողջիի սպանության մեջ Բին Սալմանի դերակատարությանը

Մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում, ԱՄՆ-ի կառավարությունը չի անդրադարձել Խաշողջիի սպանության մեջ Բին Սալմանի դերակատարությանը:

ԱՄՆ կառավարությունը, չորեքշաբթի օրը հրապարակված մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում, առանց նշելու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բին Սալմանի անունը, ռեժիմին քննադատել է՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության համար:

Հատկանշական է, որ ԱՄՆ Հետախուզական գործակալության տվյալների համաձայն, Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշողջիի սպանության հրամանն արձակել է Բին Սալմանը:

 ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2018թ աշխարհում մարդու իրավունքների զեկույցի ներկայացման ժամանակ, Իրանին, Չինաստանին եւ Նիկարագուային (Վաշինգտոնի դեմ արտահայտվող երկրները) մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Սաուդցի ընդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին, Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատորսարան մուտք գործելուց հետո, սպանվել էր Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանի հրամանով:

 

 

Պիտակ