Amnesty International կազմակերպությունը Արևմուտքից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Ռիադին
https://parstoday.ir/hy/news/world-i105778-amnesty_international_կազմակերպությունը_Արևմուտքից_պահանջել_է_դադարեցնել_զենքի_վաճառքը_Ռիադին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Արևմուտքից պահանջել է անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2019 08:03 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպությունը Արևմուտքից պահանջել  է դադարեցնել զենքի վաճառքը Ռիադին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Արևմուտքից պահանջել է անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին:

Երկուշաբթի օրը, Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ արևմտյան պետությունները շարունակում են զենք վաճառել Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, դա այն դեպքում, երբ բազում ապացույցներ կան, թե այդ զենքերն օգտագործվում են Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի ռազմական ոճրագործություններում:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  հայտարարել է, որ արևմտյան պետությունների զենքերի վաճառքից գոյացած շահի փոխարեն, պետք է առաջնահերթություն համարեն մարդու իրավունքները, միլիոնավոր եմենցի խաղաղ բնակիչների կյանքը և իրենց օրինական պարտավորությունները:

Միջազգային կառույցի հայտարարության համաձայն, եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումների չորրորդ տարելիցին, եմենցիներն այլևս չեն կարողանում հանդուրժել այդ հարձակումների աղետալի հետևանքները:

Արևմուտքի հովանավորությամբ, Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 16 հազար եմենցիներ, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել և միլիոնավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: