ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Եմենում մարդկանց առողջության և մահերի կապակցությամբ
Ապրիլ 17, 2019 19:15 Asia/Tehran
Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պատերազմահար Եենում, մահերի 57 տոկոսը գրանցվում է ոչ վարակիչ հիվանդություններից:
Չորեքշաբթի օրը, ԱՀԿ-ն Թուիթերում հայտարարել է, որ Եմենում գրանցված մահվան դեպքերի 57 տոկոսի պատճառը, ոչ վարակիչ հիվանդություններն են, այդ թվում՝ քաղցկեղը:
Սույն թվականի մարտին հրապարակած զեկույցում, կազմակերպությունը հայտարարել էր, որ Եմենի հիվանդանոցների մեծ մասը չի աշխատում, իսկ այն հիվանդանոցներում ու բուժկենտրոններում, որոնք աշխատում են, առկա է դեղորայքի խիստ պակաս:
Ապրիլի 16-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վետոյի ենթարկեց Կոնգրեսի բանաձևը, որում կոչ էր արվում դադարեցնել Եմենի դեմ պատերազմում Սաուդյան կոալիցիային տրամադրվող աջակցությունները:
Պիտակ