Ապրիլ 23, 2019 19:25 Asia/Tehran
  • Հարավային Կորեան դժգոհ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթի վաճառքի դեմ սահմանված պատժամիջոցների շարունակումից

Հարավային Կորեայի պատվիրակությունը մեկնելու է Վաշինգտոն` Իրանից Նավթ գնելու հարցով ԱՄՆ-ի կառավարության հետ բանակցելու համար: Պաշտոնական Սեուլը որոշել է շարունակել Իրանից իր նավթի գնումները:

Հարավային Կորեայի մի պաշտոնյա, որ չի ցանկացել բացահայտվել երեքշաբթի օրը հայտարարել է.«Այս երկրի պատվիրակության ԱՄՆ կատարելիք այցի նպատակն է խորհրդակցել Վաշինգտոնի հետ՝ Իրանից նավթի գնումները շարունակելու համար»:

Ավելի վաղ Հարավային Կորեան մի հաղորդագրություն տարածելով հայտարարել էր, որ Իրանից նավթի գնելու արտոնությունը երկարաձգելու համար շարունակելու է իր ջնաքերը:

ԱՄՆ-ն որոշել է չերկարաձգել Իրանից նավթ ներկրելու համար 8 երկրներին նախապես տրված արտոնությունները: ԱՄՆ-ի այս որոշման դեմ բողոքել են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և այլ երկրներ:

Պիտակ