Մայիս 03, 2019 18:55 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամ.«Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի արտարժութային պահուստները 2019 թվականին կպահպանվեն ավելի քան 100 մլրդ դոլար»

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի արտարժութային պահուստները 2019 թվականին կպահպանվեն, կազմելով ավելի քան 100 մլրդ դոլար:

«Տնտեսական հեռանկարը՝ Արեւմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Միջին  Ասիայում» թեմայով իր վերջին զեկույցում, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 2019թ. Իրանի արժութային պահուստը հասնելու է 103 միլիարդ 200 միլիոն դոլարի և արժութային պահուստի չափի տեսանկյունից Իրանը տարածաշրջանում պահելու է իր երրորդ տեղը:

Վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության պաշտոնատարներին ու վերլուծաբաններին, CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանի նավթի արտահանումը չի դադարեցվելու և այս երկիրը իր նավթային հաճախորդների հետ միասին ելք է գտնելու ԱՄՆ-ի շրջափակումները շրջանցելու համար:

ԱՄՆ-ի կառավարությունը շրջափակման քաղաքականությամբ, աննախադեպ ճնշում է կիրառել Իրանի տնտեսության դեմ, սակայն Իրանի ժողովուրդն ու կառավարությունը պնդում են, որ չեն հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումներին:

Պիտակ