Մայիս 14, 2019 08:44 Asia/Tehran
  • ԵՄ. Տրիպոլիի վրա հարձակումը սպառնում է միջազգային անվտանգությանը

ԵՄ ԱԳ նախարարները հայտարարել են, որ գեներալ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի հարձակումը Տրիպոլիի վրա, սպառնում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը, ինչպես նաև Լիբիայի կայունությանը:

Բանաձևում հակամարտող կողմերին կոչ է արվել վերջ տալ բռնություններին և դադարեցնել Տրիպոլիում սկսված պատերազմը:

Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի ուժերը, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Էմիրաթների և արաբական մի շարք երկրների հովանավորությամբ, ապրիլի 4-ին հարձակում են իրականացրել Տրիպոլիի վրա:

The Wall Street Journal ամերիկյան օրաթերթը հայտարարել է, որ Հաֆթարը Տրիպոլիի վրա հարձակման որոշումը կայացրել է Ռիադ կատարած իր վերջին ուղևորությունից հետո: Հարձակման սկզբից մինչ օրս, Տրիպոլիում սպանվել է 430 մարդ, վիրավորվել՝ 2000:

 

 

Պիտակ