Եմենը հակադարձել է արտահերթ նիստ անցկացնելու մասին Սաուդյան Արաբիայի պահանջին
Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահը հակադարձել է Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի նավթային օբյեկտների դեմ վերջերս տեղի ունեցած հարձակումների մասին արտահերթ երկու նիստեր անցկացնելու մասին Սաուդյան Արաբիայի պահանջին:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մուհամմեդ Ալի Ալ-Հուսին ասել է.«Հրավիրված պետությունները նման նիստերին չմասնակցելով կարող են կանխել Եմենի ժողովրդի արյան թափվելը»:
Ալ-Հուսին նշել է, որ այս նիստերը դավադրությունը մուսուլման ժողովրդի և Պաղեստինի հարցի նկատմամբ և Դարի գործարք նախագծի քարոզչություն է:
Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Սալման Բեն Աբդոլազիզը Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների և արաբական պետությունների առաջնորդներին հրավիրել է մայիսի 30-ին մասնակցել երկու արտահերթ նիստերի՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի Ալ-Ֆուջեյրա նավահանգստի նավթային օբյեկտներում տեղի ունեցած հարձակումների քննարկման թեմայով: