Amnesty International.«Արաբիան չպետք է պատանի քաղբանտարկյալին մահապատժի ենթարկի»
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Արաբիային կոչ է արել ձեռնպահ մնալ 13 տարեկանում ձերբակալված քաղբանտարկյալին մահապատժի ենթարկելուց:
Միջազգային իրավապապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Մորթաջա Ղարիռեյսը ձերբակալվել է 2014 թվականի սեպտեմբերին և այժմ 18 տարեկան է: Արաբիայի դատախազությունը նրան մահապատժի է դատապարտել»:
Amnesty International կազմակերպությունը բացահայտել է ,որ Ղարիռեյսը բանտում հարցաքննության ժամանակ խոշտանգման է ենթարկվել և քննիչները նրան խոստացել են, որ եթե խոստովանի իր մեղքը, նրան ազատ կարձակեն:
2019 թվականի ապրիլին ևս Արաբիայում 37 քաղաքացիներ, որոնց մեծ մասը շիաներ էին, մահապատժի ենթարկվեցին: Amnesty International կազմակերպությունը հայտարարեց, որ մահապատժի ենթարկվածներից երեքը ձերբակալվել էին 16-17 տարեկան հասակում:
Միջազգային կառույցի հայտարարության համաձայն՝ հիշյալ երեք պատանիները շիաներ էին,որոնք ձերբակալվել էին հակակառավարական ցույցերին մասնակցելու պատճառով: