Բրիտանիայի դատարանի որոշումը՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դեմ
Հինգշաբթի օրը, Բրիտանիայում, մի դատարան որոշում է կայացրել, որով արգելվում է Սաուդյան Արաբիային բրիտանական զենքի առաքումը, որն օգտագործվում է Եմենի դեմ պատերազմում:
Մի շարք իրավապաշտպաններ, որոնք դատական հայց են ներկայացրել Բրիտանիայի կառավարության դեմ, Եմենի պատերազմում Սաուդյան կոալիցիային զենքի վաճառքի կապակցույամբ, այսօր հաղթլ են դատարանում:
Հաղորդման համաձայն, դատարանի որոշմամբ, դադարեցվել են Սաուդյան Արաբիային և նրա գործընկերներին զենքի արտահանման լիցենզիաները: Բրիտանիայի կառավարությունը քննարկում է այս որոշման հետևանքները:
ԱՄՆ-ը, Բրիտանիան և Սպիտակ տան այլ եվրոպական դաշնակիցները, Ռիադի զենքի խոշոր մատակարարներն են Եմենի պատերազմում:
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ռամական գործողությունների հետևանքով, մինչ այժմ սպանվել է 16 հազար եմենցի, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ՝ փախստական դարձել: