Հուլիս 18, 2019 11:58 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Իրանի դիվանագետների դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»

ՄԱԿ-ի խոսնակը հայտարարել է.«ԱՄՆ-ի կողմից Նյու Յորքում իրանցի դիվանագետների երթևեկության սահմանափակումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»:

Չորեքշաբթի օրը, Նյու Յորքում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Ֆարհան Հաղն ասել է.«Դիվանագենտերի անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության հետ հակասող քայլերից խուսափելն անհրաժեշտություն է»:

Վերջերս ԱՄՆ-ի կառավարությունը որպես ՄԱԿ-ի հյուրընկալ, Նյու Յուրքում սահմանափակումներ է առաջացրել իրանցի դիվանագետների երթևեկության համար:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության աշխատակիցների համար ստեղծված սահմանափակություններին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ամերիկացիների այս քայլը հակամարդկային է»:

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Չնայած որ իրանցի դիվանագետների համար սահմանափակութունները նորություն չեն և մինչ այժմ իրավունք են ունեցել Նյու Յուրքի Մանհեթենից մինչև 25 մղոն հեռավորություն երթևեկություն կատարել, սակայն ԱՄՆ-ի կառավարության նոր քայլը պատռ կդառնա, որ նրանց երթևեկությունը նվազի մինչև 5 մղոն հեռավորություն»:

Պիտակ