Օգոստոս 18, 2019 19:07 Asia/Tehran
  • Ջիբրալթարը պաշտոնապես մերժել է իրանական նավթատարը կալանավորելու ԱՄՆ-ի պահանջը

Ջիբրալթարի տեղական կառավարությունը հայտարարել է, որ իրանական նավթատարը կալանավորելու ԱՄՆ-ի պահանջը չի համապատասխանում ԵՄ-ի պատժամիջոցային համակարգին և այդ պատճառով գործադրելի չէ:

Կիրակի օրը, Ֆարս գործակալության հաղորդմամբ, Ջիբրալթարի տեղական կառավարությունը պաշտոնապես մերժել է իրանական «Գրեյս 1» նավթատարի կալանքի ժամկետը երկարաձգումը: Այս լցանավը ծովում երթևեկում է Իրանի դրոշով և «Ադրիան ծով» նոր անունով:

Այս հաղորդման համաձայն, Ջիբրալթարի տեղական կառավարության հայտարարության մեջ նշված է, որ նավթատարը կալանավորելու  պահանջը ըստ էության կապված է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ, բայց քանի որ այս պատժամիջոցները միակողմանի են և հակասում են ԵՄ-ի պատժամիջոցային համակարգին, դրանք հնարավոր չէ գործադրել:

Հաղորդագությունը հավելում է.«Ջիբրալթարի կենտրոնական իշխանությունը չի կարող դիմել Գերագույն դատարանին՝ ԱՄՆ-ի պահանջը կատարելու հարցով»:

Պիտակ