Սեպտեմբեր 06, 2019 17:19 Asia/Tehran
  • Մահացել Է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն

ԶԼՄ-ները հաղորդել են, որ 95 տարեկան հասակում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Ուրբաթ օրը, Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մանանգավան հայտարարել է, որ  մահացել է այդ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Զիմբաբվեի նախագահը հայտարարել է, որ Մուգաբեն չի մոռացվի Զիմբաբվեի և աֆրիկյան մայրցամաքի պատմության մեջ:

1980 թ.-ից ի վեր Զիմբաբվեի  անկախանալուց հետո,Ռոբերտ Մուգաբեն ավելի քան 37 տարի իշխում էր այդ աֆրիկյան երկրում:  

2017 թվականի նոյեմբերի 21-ին, Զիմբաբվեի բանակի միջամտությամբ  և իշխող կուսակցության ցանկությամբ նա հեռացվեց իշխանությունից: 

Պիտակ