Սեպտեմբեր 06, 2019 19:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են Դիմադրության դեմ ուղղված գործողությունները

Դիմադրության շարժման դեմ Վաշինգտոնի ձախողած քայլերը շարունակվում են: Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանը Գերմանիայի կառավարությունից խնդրել է քայլեր ձեռնարկել Լիբանանի Հեզբոլլահի դեմ:

Դոյչե Վելե լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բերլինում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը Գերմանիայի կառավարությունից խնդրել է արգելել Հեզբոլլահի գործունեությունը:

Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը Գերմանիայի կառավարությունից խնդրում է դադարեցնել Հեզբոլլահի գործունեությունը:

Գրենելը նշել է, որ Գերմանիայի կողմից Հեզբոլլահի գործունեության դադարեցումը հստակ պատգամ է ունենալու: Հակադարձելով Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ների ոտնձգությանը, Լիբանանի Հեզբոլլահը բռնագրավված տարածքների հյուսիսում թիրախավորել է սիոնիստ զորայիններին տեղափոխող մի զրահամեքենա, որի հետևանքով մեքենայի բոլոր ուղևորները սպանվել կամ վիրավորվել են:

Պիտակ