Կրեմլը հերքել է «Արամքոյի» վրա հարձակմանն Իրանի մասնակցության մասին հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i111593-Կրեմլը_հերքել_է_Արամքոյի_վրա_հարձակմանն_Իրանի_մասնակցության_մասին_հայտարարությունը
Կրեմլի խոնակը հարքել է Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային կառույցների դեմ ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հարձակման մեջ Իրանի դերակատարության մասին հայտարարությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 17:09 Asia/Tehran
  • Կրեմլը հերքել է «Արամքոյի» վրա հարձակմանն Իրանի մասնակցության մասին հայտարարությունը

Կրեմլի խոնակը հարքել է Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային կառույցների դեմ ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հարձակման մեջ Իրանի դերակատարության մասին հայտարարությունները:

Երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում, խոսելով այն մասին, թե ո՞վ է հարձակվել Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության նավթային օբյեկտների վրա, Դմիտրի Պեսկովն ասել է.«Կրեմլն չունի տեղեկություններ, որոնք թույլ կտան հասկանալ,  թե ով է հարձակվել Սուդյան Արաբիայի նավթային կառույցների վրա»:

Կրեմլի խոսնակը նույնպես հերքել է Իրանի կողմից այդ հարձակման մեջ ցանկացած միջամտություն և հավելել, որ ներկայումս Մոսկվայի միջնորդությունը Ռիադի և Թեհրանի միջև անտեղի է:

Շաբաթ առավորյան Եմենի բանակի 10 ԱԹՍ-եր, հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության  Բաղիղ  և  Խարիս  նավթազտարանները, ինչի հետևանքով խափանվել է Սաուդյան Արաբիայի նավթի արտադրության ու արտահանման ընթացքը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Եմենի դեմ, նշել է,«Չկան ապացույցներ որոնք ցույց կտան, որ Եմենն է իրականացրել այս հարձակումները»:

Դա այն դեպքում, երբ հանդես գալով մի հաղորդագրությամբ, Եմենի զինված ուժերն իրենց վրա են վերցրել այս գործողության պատասխանատվությունը: