Սեպտեմբեր 23, 2019 10:59 Asia/Tehran
  • Մադուրո.«ԱՄՆ-ը և Կոլումբիան  պալանավորել էին  իմ մահափորձը»

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահն ԱՄՆ-ի համագործակցությամբ, պլանավորել էր իր մահափորձը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«2018 թվականի օգոստոսի 4-ին Կարակսում, պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանելու փորձից առ այսօր, կանխվել է իմ դեմ մի քանի մահափորձ»:

Մադուրոն հավելել է, որ այդ մահափորձերն իրականացել են Կոլումբիայի կողմից, Վաշինգտոնի աջակցությամբ:

Վենեսուելայի նախագահը հստակեցրել է.«Ցավալի է, որ նրանք փորձում են քաղաքական սպանությամբ նախագահին հեռացնել իշխանությունից»:

Ավելի վաղ Մադուրոն ասել էր, որ Կոլումբիան 10 անգամ պլանավորել է իր սպանությունը:

ԱՄՆ-ը, վերջին ամիսների ընթացքում աջակցելով Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին, փորձում է հեղաշրջում իրականացնել այդ երկրում: 

 

Պիտակ