Նոյեմբեր 15, 2019 18:10 Asia/Tehran
  • Վաշինգտոնը ճնշում է գործադրում Սեուլի վրա ՝  Հարավային Կորեայում ամերիկյան զորուժի ծախսերը հոգալու կապակցությամբ

ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Հարավային Կորեան հորդորել է պահպանել Ճապոնիայի հետ ռազմական հետախուզության պայմանագիրը:

Ջոնգ Կյոնգ Դուի հետ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանդիպումից հետո, Էսպերը հայտարարել է, որ Հարավային Կորեան պետք է հոգա ամերիկյան զորուժի ծախսերը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պետք է ճկուն լինեն իրենց համատեղ հարաբերություններում, որպեսզի կարողանան աջակցել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին վերջ դնելու դիվանագիտական ջանքերին:

Հարավային Կորեան ցանկանում է  դադարեցնել Ճապոնիայի հետ ռազմական հետախուզության պայմանագիրը:

Համաձայնագրով Հարավային Կորեային և Ճապոնիային թույլատրվում է ուղղակիորեն տեղեկություններ տարածել Հյուսիսային Կորեայի ռազմական գործողությունների մասին ՝ կապված Փհենյանի հրթիռային և միջուկային ծրագրերի հետ:

Ներկա դրությամբ, Հարավային Կորեայում տեղակայված է 280 հազար 500 ամերիկացի զորային:

Պիտակ