Հունվար 04, 2020 12:00 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարար. Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի լուրջ ոտնահարում է

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, կսրի տարածաշրջանի լարվածությունը:

Սերգեյ Լավրովն իր ամերիկացի պաշտոնակից Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Ղասեմ Սուլեյմանիի սպանությանն ասել է. «Իրանի բարձրաստիճան զինվորական սպային սպանելու Վաշինգտոնի քայլը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և դատապարտելի քայլ»:

Նա ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել զերծ մնալ խնդիրները ռազմական տարբերակով լուծելուց և դրանք լուծել բանակցության սեղանի շուրջ:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը

Պիտակ