Հունվար 04, 2020 17:45 Asia/Tehran
  • ԱՄՆ պետդեպարտամենտ. Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունն անփոփոխ է

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունը կմնա անփոփոխ նաև գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո:

Ալ-Արաբիա կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է պատժամիջոցները և Իրանի դեմ ուղղված կոշտ քաղաքականությունն ու քայլեր է ձեռնարկելու Մերձավոր Արևելքում իր շահերը պաշտպանելու համար:

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը:

 

 

Պիտակ