Հունվար 04, 2020 18:43 Asia/Tehran
  • Պոմպեոն քննադատել է եվրոպացիներին Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությանը բավարար չափով աջակցություն չցուցաբերելու համար

Ուրբաթ օրը քննադատելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար լեգենդար-գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության լուրը հրապարակվելուց հետո, եվրոպացիների ցուցաբերած վերաբերմունքը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է.«Այդ դեպքի նկատմամբ նրանց դիրքորոշումը արդյունավետ չէր»:

 Fox News- ին տված հարցազրույցում, Պոմպեոն հայտարարել է.«Այս հարձակման մասին հեռախոսազրույց եմ ունեցել աշխարհի շատ առաջնորդների հետ»:

Վաշինգտոնը պնդում է, որ Ղասեմ Սուլեյմանին պատրաստվում էր ամերիկացիների դեմ «բռնի գործողություններ» իրականացնել: 

Հարկ է նշել, որ միայն Սիոնիստական ռեժիմն է հաստատել ԱՄՆ-ի այդ քայլը և բարձր գնահատել ԱՄՆ-ից կողմից Սուլեյմանիի սպանությունը:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Պիտակ