Հունվար 05, 2020 09:03 Asia/Tehran
  • Հակաամերիկյան բողոքի ցույցեր Բրիտանիայի մայրաքաղաքում

Բրիտանիայում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել վարչապետի նստավայրի դիմաց, բողոքելով Դոնալդ Թրամփի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության դեմ:

Ցուցարարները Բրիտանիայի կառավարությունիւց պահանջել են դատապարտել ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողությունը:

Բողոքի ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել Թրամփի ռազմատենչ քաղաքականությունը դատապարտող կոչեր:

Ցույցը կազմակերպել է «Դադարեցնել պատերազմը» անունով Բրիտանիայի ամենախոշոր հակապատերազմական կոալիցիան:

Ցույցին մասնակցել են նաև Լեյբորիստական կուսակցության մի քանի բարձրաստիճան անդամներ:

Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Մըքդենիելը հայտարարել է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն ագրեսիվ իմպերիլաիզմի դրսևորում է, որն ապակայունացրել է Արևմտյան Ասիան:

Գեներալ Սուլեյմանին կարևոր դերակատարություն է ունեցել Արմտյան Ասիայում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:

 

 

 

Պիտակ