Մոսկվան նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում զորավարժությունների հետևանքների կապակցությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը Հյուսիսատլանտյան դաշինքին զգուշացրել է այդ երկրի սահմանների մոտ զորավարժությունների հետևանքների կապակցությամբ:
Մարիա Զախարովան շաբաթ օրը քննադատել է Մոսկվայի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի թշնամական քաղաքականությունը, նշելով, որ դաշինքը պետք է հաշվի առնի Ռուսատսանի հետ սահմանակից մի շարք երկրներում ապրիլ և մայիս ամիսներին անցկացվելիք «Եվրոպայի պաշտպան -2020» զորավարժությունների հետևանքները:
Նա հավելել է. «ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատրվակով, մշտապես ընդլայնում է իր զորուժն Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ավելացնելով նաև ռազմական ծրագրերի ֆինանսավորումը»:
Զախարովայի խոսքերով. «ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների պաշտոնյաները չեն կարող ճնշում գործադրելով, Ռուսաստանին ստիպել փոխել իր քաղաքականությունը»: