Մարտ 24, 2020 10:55 Asia/Tehran
  • Բորելն ընդգել է, որ Իրանն  ու Վենեսուելան ունեն կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ կառույցն աջակցում է Իրանին ու Վենեսուելային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ֆինանսական աջակցություն ստանալու հարցում:

Երկուշաբթի օրը կայացած տեսակոնֆերանսում, Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պայմաննրում, Իրանին ու Վենեսուելային պետք  է ցուցաբերվի համապաասխան աջակցություն:

Նա հայատարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում, Իրանին և Վնեսուելային կտրամադրվի 200 միլիոն եվրո արժողությամբ հումանիտար ապրանքների աջակցություն:

ԵՄ արտաքին քաղքաքկանության պատասխանատուն հայտարարել է, որ Իրանն ու Վենեսուելան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հայտնվել են բարդ կացության մեջ և ներկա դրությամբ շատ կարևոր է այդ երկրների հետ առևտրային, հումանիտար, սննդի ու դեղորայքի ոլորտներում համագործակցությունը:

Բորելը հավելել է, որ Արժույքի միջազգային հմնադրամը նույնպես պետք է համագործակցի Իրանի ու Վենեսուելայի հետ, որպեսզի այդ երկրներն անդամ մյուս երկրների նման, հնարավորություն ունենան արագ ֆինասական միջոցներ հայթհայթել՝ կորոնավիորուսի դեմ պայքարի համար:

 

Պիտակ