Ապրիլ 20, 2020 12:47 Asia/Tehran
  • Իտալացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն

Իտալիայում անցկացված վերջին սոցհացման արդյունքների համաձայան, բնակչության կեսից ավելին կողմ է ԵՄ կազմից դուրս գալուն՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում այդ կառույցի կողմից ցուցաբերված թույլ աջակցության պատճառով:

Russia Today հեռուստաընկերությունը հաղորդել է, որ վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, իտալացիների 55 տոկոսը կողմ է, որպեսզի այդ երկիրը լքի Եվրամիությունը:

Հարցվողների 71 տոկոսի կարծիքով, կորոնավիրուսի պանդեմիան կթուլացնի ԵՄ-ի հիմքերը:

Իտալացիների մեծ մասը  պահանջում է,  որպեսզի այդ երկիրը լքի ԵՄ-ն, քաի որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, միությունն արդյունավետ  քայլեր չի ձեռնարկել այն կանխելու, իսկ հետագայում՝ դրա տարածումը վերահսկելու և անդամ երկրներին աջակցելու ուղղությամբ:

Ըստ նոր վիճակագրության՝ Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 23 հազար 660-ի:

Այս տարվա հունվարի 31-ին, Բրիտանիան նույնպես լքեց Եվամիությունը:

Պիտակ