Ապրիլ 24, 2020 19:43 Asia/Tehran
  • Բազմակողմանիությանը նվիրված միջազգային օրը Եվրոպան քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունները

Բազմակողմանիությանը նվիրված միջազգային օրը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունները:

ՄԱԿ-ի կողմից հռչակված Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության միջազգային օրվա կապակցությամբ հղված տեսաուղերձում, Ջոզեֆ Բորելը  քննադատել է որոշ երկրների միակողմանի քաղաքականությունը և աշխարհին համերաշխության ու համագործակցության կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նա անուղղակի կերպով քաննադատել է Դոնալդ Թրամփի կամայական քաղաքականությունները:

Բորելը նշել է, որ բազմակողմանիությունը միակ ճանապարհն է նման սպառնալիքի դիմագրավման համար և ոչ մի երկիր չի կարող այդ հարցում միայնակ գործել: Նա ասել է. «Անշուշտ, կորոնավիրուսից հետո, աշխարհի վիճակը կապված կլինի մեր այսօրվա վիճակի հետ: Հետևաբար թույլ տվեք ավելի լավ պատկեր ներկայացնել ապագա աշխարհի մասին»:

Պիտակ