Ապրիլ 26, 2020 15:55 Asia/Tehran
  • Բորել․ «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է բազմակողմանիություն»

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելն ընդգծել է․ «Չնայած ԱՄՆ նախագահի վարած քաղաքականություններին, բազմակողմանիությունը շատ արդյունավետ է եղել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում»։

Գերմանական «Դի Սայթ» թերթին տված հարցազրույցում, Ջոզեֆ Բորելն ասել է․ «Կորոնավիրուսի համավարակի՝ COVID-19 հիվանդության մեծագույն դասը կայանում է նրանում, որ ներկայումս մեզ առավել քան երբևէ պետք է բազմակողմանի քաղաքականություն»։

Բորելը հավելել է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նման մարդիկ դեմ են բազմակողմանիությանը, սակայն կորոնավիրուսի համավարակը ճնշման տակ է դրել այն պետություններին, որոնք կարծում են, թե սահմանները փակելով կարող են իրենց փրկել, մինչդեռ նման մոտեցումը  վտանգի տակ է դնում ոչ միայն ողջ մարդկային հասարակությանը, այլև նաև այդ երկրներին»։

Բորելը նկատի ունի  դեպի ԱՄՆ ներգաղթի դադարեցման մասին  Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը։

Պիտակ