Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ․ «էրդողանի վերջը եկել է»
(last modified Sat, 02 May 2020 12:47:26 GMT )
Մայիս 02, 2020 17:17 Asia/Tehran
  • Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ․ «էրդողանի վերջը եկել է»

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատելով նախագահին, ասել է․ «էրդողանի վերջը եկել է»։

Ուրբաթ օրը հեռարձակված հեռուստատեսային հաղորդման ըթնացքում, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունների մասին, Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է․ «Էրդողանի քաղաքականությունները բռապետական բնույթ են կրում, և դրանցում ուշադրություն չի դարձվում քաղաքացիների իրավունքներին, ինչի հետևանքով երկրում աճել են աղքատության ու անգրագիտության ցուցանիշները, մեծացել են ժողովրդի նկատմամբ ճնշումները, և ավելացել են տնտեսական, ֆինանսական ու սոցիալական խնդիրները»:

Քըլըչդարօղլուի խոսքով՝ Էրդողանը պատասխանատու է այն սխալի համար, որի պատճառով կորոնավիրուսը տարածել է Թուրքիայում, քանի որ նա թերացել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում  անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու հարցում։

«Էրդողանը որևէ մեկին քննադատելու իրավունք չի տալիս»,- հավելել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։

Անցած ամիս Afrasia հետազոտական ընկերության կողմից Թուրքիայի 36 նահանգներում ու քաղաքներում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Էրդողանի վարկանիշը նվազել է։ Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունների պատճառով, նրա և իշխող կուսակցության անդամների միջև տարաձայնություններ են առաջացել: