Մայիս 12, 2020 06:53 Asia/Tehran
  • Թուրքիա.  5  երկրների կողմից ընդունված և Անակարայի դեմ ուղղված բանաձևը վկայում է  երկակի չափանիշների մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միջերկրական ծովի վերաբերյալ Եգիպտոսի, Հունաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Կիպրոսի համատեղ հայտարարությունն արտացոլում է այդ երկրների կողմից Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումը:

Նախարարությունը վերոնշյալ երկրներին կոչ է արել գործել խելամիտ և միջազգային օրենսդրությանը համապատասխան: Հայտարարության մեջ ասված է. «Տարածաշրջանում կայունության հնարավոր է հասնել միայն երկխոսության և թափանցիկ համագործակցության միջոցով»:

Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը երկուշաբթի երեկոյան ստորագրել են համատեղ հայտարարություն, որում  դատապարտել են «Թուրքիայի ռազմական միջամտությունը Լիբիայում» և Անկարային կոչ են արել  դադարեցնել զորուժի տեղակայումը Լիբիայում:

Կողմերը նաև դատապարտել են Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափերի մերձակայքում:

Պիտակ