Ապրիլ 15, 2016 18:44 Asia/Tehran
  • Զիմբաբվեում նախագահի դեմ բողոքի ցույցեր են ընթանում

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում մոտ 2 հազար ցուցարար փողոց է դուրս եկել՝ բողոքելով երկրի նախագահ Ռոբերտ Մուգամբեի դեմ:

AFP գործակալության տեղեկություններով՝ ցույցը կազմակերպել է «Հանուն ժողովրդավարական փոփոխությունների շարժում» կուսակցությունը: «Մուգաբեն երկրում տիրող ճգնաժամի հաղթահարման ոչ մի պլան չունի: Մենք այստեղ ենք, որ ասենք, որ Մուգաբեի ռեժիմը պարտվել է»,- ասել է շարժման առաջնորդ Մորգան Տսվանգիրաին:

Նշենք, որ Ռոբերտ Մուգամբեն պետության ամենատարեց ղեկավարն է: Նա Զիմբաբվեն նախագահում է 1980-ին երկրի անկախանալուց ի վեր: Նախագահը մտադիր է 2018-ին հնգամյա ժամկետով եւս մեկ անգամ առաջադրվել:

Պիտակ