Սեպտեմբեր 13, 2020 18:25 Asia/Tehran
  • Եվրամիությունը պայման է դրել Լիբանան օգնություն ուղարկելու համար

Եվրամիության մարդասիրական օգնության հարցերով հանձնակատարը հայտարարել է,որ Լիբանան օգնություն ուղարկելը պայմանավորված է այդ երկրում նոր կառավարության ձևավորմամբ:

Եվրամիության մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Յանես Լենարշիչը հայտարարել է.«Քանի դեռ Լիբանանում օրինական կառավարություն չի ձևավորվել, միությունը չի կարող մարդասիրական օգնություններ ուղարկել այդ երկիր»:

Անդրադառնալով Բրյուսելի կողմից 64 միլիոն եվրո Լիբանանին տրամադրած օգնությանը, Եվրամիության մարդասիրական օգնության հարցերով հանձնակատարն ասել է.«Հաջորդ օգնությունները միայն Լիբանանում օրինական կառավարության աշխատանքն սկսվելու դեպքում հնարավոր կլինի և Եվրոպան չի ցանկանում իր օգնությունները հանգեցնեն այդ երկրի տնտեսական փլուզմանն ու ճգնաժամի առաջացմանը»:

Նշենք,որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահռելի պայթյունից հետո, արևմտյան երկրները սկսեցին միջամտողական հայտարարություններ անել Լիբանանի ներքին հարցերի վերաբերյալ:

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում   հրավառության պահեստում բռնկված հրդեհից հետո, հզոր  պայթյուն է տեղի ունեցել մերձակա պահեստում ,որտեղ պահվում էր երկու հազար 700 տոննա 2700 տոննա ամոնիումի նիտրատ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ