Սեպտեմբեր 14, 2020 08:56 Asia/Tehran
  • Շվեդիայի արքեպիսկոպոսը դատապարտել է Ղուրանի պղծումը

Շվեդիայի արքեպիսկոպոսը և մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ, դատապարտել են այդ երկրում ծայրահեղական խմբավորումների կողմից Ղուրանի պղծումը:

Շվեդական քրիստոնեական խորհուրդը կիրակի օրը դատապարտել է  անցյալ շաբաթ Շվեդիայում Ղուրանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը:

Սկանդինավյան երկրի 10 բարձրաստիճան եկեղեցականներ, այդ թվում ՝ Շվեդական բողոքական եկեղեցու արքեպիսկոպոս Անտե Ջակիլեն, հայտարարություններ են տարածել, որոնցում դատապարտել են  Շվեդիայում տեղի ունեցող հակաիսլամական գործողությունները:

Շվեդիայի արքեպիսկոպոսը, եկեղեցու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, հայտատարել; են, որ դեմ են հավատալիքների նկատմամբ ուղղված որևէ տեսակի անարգանքի:

Նրանք հավելել են, որ Ղուրանը պղծելու քայլը բարբարոսություն է:

Դանիայի «Հարդլայն» ծայրահեղական կուսակցության անդամը, Շվեդիայի Ստոկհոլմ   ​​Ռինկեբի շրջանում:անցած հինգշաբթի օրը  հրկիզել էր Ղուրանի կրկնօրինակը

Շվեդիայի Մալմո քաղաքում նույնպես ծայրահեղ աջերի կողմից օգոստոսի 28-ին անցկացված ապօրինի հակաիսլամական ցույցի ժամանակ, հրկիզվել էր Ղուրանի մեկ հատոր:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ