Հոկտեմբեր 02, 2020 09:04 Asia/Tehran
  • Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ

ԵՄ առաջնորդները ուրբաթ առավոտյան համաձայնության են եկել Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Բելառուսում լարվածության և նախագահական ընտրություններում արձանագրված կեղծիքների պատճառով:

ԵՄ առաջնորդները ևս մեկ անգամ հայտարարել են, որ չեն ճանաչելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես այդ երկրի ղեկավար:

Օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքեց ձայների 80 տոկոսը, Բելառուսում     բողոքի մեծ ալիք բարձրացավ: ցուցարարները բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ:

Լուկաշենկոն հայտարարել է, որ բողոքի ցույցերը հրահրվում են Բելառուսի սահմաններից դուրս և նպատակ ունեն բուֆերային գոտի ստեղծել Ռուսաստանի և Եվրոպայի միջև:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Պիտակ