Հոկտեմբեր 03, 2020 10:48 Asia/Tehran
  • Մոսկվա. Եվրամիության կողմից Բելառուսի  դեմ կիրառված  պատժամիջոցները տարածվում են նաև Ռուսաստանի վրա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները տարածվելու են նաև Ռուսաստանի վրա:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, իր հայտարարության մեջ կասկածի տակ է դնում Եվրամիության գործողությունները Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում ՝ ասելով, որ դա ներքին իրավիճակը կայունացնելու համար ջանքեր գործադրող բելառուսական պաշտոնյաների վրա ճնշման բացահայտ և անընդունելի օրինակ է:

«Եվրամիությունը Բելառուսում կառուցողական դեր խաղալու և կայունությունը դյուրացնելու փոխարեն, որոշում է կայացրել սրել իրավիճակը երկրում», - ասված է Զախարովայի հայտարարության մեջ:

Զախարովան նախազգուշացրել է, որ ԵՄ-ն պետք է հաշվի առնի  այս քաղաքականության վտանգավոր հետևանքները:

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի նկատմամբ,  ի պատասխան կառույցի կողմից Մինսկի նկատմամբ կիրառված պատժամիջոցների:

Եվրախորհուրդն ուրաբթ օրը պատժամիջոցներ կիրառեց բելառուսական շուրջ 40 պաշտոնյաների նկատմամբ ՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքներից հետո Բելառուսի կառավարության գործողությունների հետ:

Պիտակ