Հոկտեմբեր 07, 2020 16:29 Asia/Tehran
  • Ժոզեֆ Բորելը շեշտել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար  բանակցային գործընթացի անհրաժեշտությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստան -Ադրբեջան հակամարտության շարունակման համար:

Այսօր կայացած Եվրոխորհրդարանի նիստում, Ջոզեֆ Բորելը Ղարաբաղյան հակամաարտության կարգավորման միակ ելքը համարել է կողմերի  վերադարձը բանակցային գործընթացին և հայտարարել  առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայանալիք ՄԻՆՍԿ-ի խմբի նիստի մասին:

Անդրադառնալով երկու երկրների ԱԳ նախարարների հետ առանձին հեռախոսազրույցներին, նա հավելել է, որ դիմել է նրանց վերջ դնել հակամարտությանը, վերադառնալով բանակցային գործընթացին:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն  անցանկալի է համարել որևե արտաքին միջամտություն՝ Բաքու -Երևան հակամարտությանը:

Պիտակ