Նոյեմբեր 05, 2020 18:20 Asia/Tehran
  • Զախարովա. «Ահաբեկչական անկլավի» վտանգն

Ահաբեկչական կազմակերպությունների անդամները հիմա տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստացվող տեղեկություններով՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչեւ արմունկները, ինչպես ասել ենք, թաթախված են արյան մեջ»,- ասել է Զախարովան։

Ընդ որում, նրա խոսքով, խոսքը արմատական տրամադրվածությամբ վարձկանների մասին է։ Այս ամենը չի կարող չհարուցել Մոսկվայի լրջագույն մտահոգությունը, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ