ՆԱՏՕ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակին
Նշելով, որ Ջո Բայդենն այս դաշինքի ուժեղ կողմնակիցներից է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում վերջինիս հաղթանակը:
Շաբաթ օրը Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ջերմորեն ողջունում է Բայդենի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, հավելելով,. որ վերջինս դաշինքի հետ հարաբերությունների կողմնակից է:
«ԱՄՆ-ի առաջնորդությունն ավելի է կարևորվում անկանխատեսելի աշխարհում», - ասել է նա:
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, ստանալով ընտրական կոլեգիայի 290 ձայն, ընտրվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ:
Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի հարաբերությունները, որոնք վերջին տասնամյակների ընթացքում վնասվել են այնպիսի հարցերում, ինչպիսիք են առևտրային համաձայնագրերը, Կիոտոյի արձանագրությունը, Իրաքի պատերազմը, ավելի են սրվել Թրամփի իշխանության գալուց հետո: Այս ընթացքում, երկու կողմերի միջև տարաձայնությունները միջազգային հարցերի շուրջ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, միջազգային պարտավորությունները, Փարիզի կլիմայի պայմանագիրը, ՀԳՀԾ-ն, միակողմանի պատժամիջոցները և առևտրային խնդիրները, հասել են իրենց գագաթնակետին: