ԼՂ-ում դիտարկման կենտրոն կստեղծեն Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Դիտորդական կորպուսի աշխատանքը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հինգերորդ կետով:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կգործի Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio