G20- ի անդամները Սաուդյան Արաբիային 17 միլիարդ դոլարի զենք են վաճառում
Նոյեմբեր 18, 2020 10:32 Asia/Tehran
«Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպությունը երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում նշել է, որ G20- ի անդամ երկրները Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումներից սկզբից մինչ օրս. Սաուդյան Արաբիային վաճառել են ավելի քան 17 միլիարդ դոլարի զենք:
Զեկույցը հրապարակվել է G20- ի առաջնորդների վիրտուալ հանդիպումից առաջ, որը կայանալու է այս շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում:
ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ Սաուդյան Արաբիայի ռազմական ներխուժումը Եմեն թևակոխեց վեցերորդ տարին: Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ մղվող պատերազմում մինչ այժմ սպանվել է ավելի քան 16000 եմենցի, տասնյակ հազարներ վիրավորվել և միլիոնավոր ուրիշներ տեղահանվել են:
Պիտակ