Նոյեմբեր 20, 2020 10:04 Asia/Tehran
  • Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա ուժերի ներկայությանը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ օտարերկրյա զորամիավորումները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում դուրս բերել օտարերկրյա զորքերը Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանին ու Հայաստանին հորդորել է պահպանել  զինադադարը:

«Մենք սատարում ենք Ադրբեջանի  և Հայաստանի միջև հակամարտության վերջնական և կայուն լուծմանը», - ասված է Բորելի հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ` հետէսկալացիոն փուլում գործողությունները համակարգելու ուղղությամբ:

Պիտակ