Նոյեմբեր 20, 2020 18:39 Asia/Tehran
  • Թուրքիան ուզում է սիրիացի վարձկաններ տեղակայել Արցախի այն տարածքներում, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ

Թուրքիան ուզում է սիրիացի վարձկաններ տեղակայել Արցախի այն տարածքներում, որոնք թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով անցել են Բաքվի վերահսկողության տակ: Facebook-ում «Human Rights Organisation -Afrin -Syria» էջում հաղորդվում է ԼՂ-ում (Արցախ) սիրիացի վարձկանների եւ նրանց ընտանիքների վերաբնակեցման մասին:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարանը պարզել է, որ թուրքական հետախուզությունը առաջարկել է «Սուլթան Մուրադ» եւ «Սուլեյման Շահ» խմբավորումների ղեկավարներին, որոնք հավատարիմ են Թուրքիային, բնակություն հաստատել« Ադրբեջանում»:

Դիտարանի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ թուրքական առաջարկը ներկայացվել է թուրքմեն զինյալներին, քանի որ Թուրքիան պնդում է, թե իրենց արմատները գնում են «Կովկասի» այդ տարածքներ:

Հյուսիսային Սիրիայի քաղաքներում Թուրքիայի կողմից Աֆրինում հավաքագրված եւ Ադրբեջան ուղարկված սիրիացի գրոհայինների թիվը հասել է 4000-ի: Դրանք վերահսկվում են թուրքական բանակի եւ թուրքամետ աշխարհազորայինների կողմից՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի տարածքում հատուկ ճամբարներում հավաքվում եւ մարզվում են», -ասվում է հաղորդագրության մեջ:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ