Նոյեմբեր 28, 2020 11:34 Asia/Tehran

Նոյեմբերի 27-ին, իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մասին լուրը հրապարակելուց ժամեր անց, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդն իր պաշտոնական թվիթերյան օգտահաշվում այս վախկոտ արարքը որակել է որպես «դիտավորյալ սպանություն»:

«Խաղաղ պայմաններում մարդուն կյանքի իրավունքից զրկելը ՄԱԿ-ի Կանոնադրության ակնհայտ խախտում է», - գրել է նա:

Քալամարդը հավելել է, որ կառավարությունները, որոնք չեն կարողանում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար օգտագործել բանական լուծումներ, չեն կատարում նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց պարտավորությունները:

Ուրբաթ երեկոյան Թեհրանի նահանգի Դամավանդ թաղամասում  տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, սպանվեց միջուկային գիտնական  Մոհսեն Ֆախրիզադեն:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրելով միջուկային զենք ձեռք բերելու մեջ, նշել էր  Մոհսեն Ֆախրիզադեի անունը:

Աշխարհի մի քանի երկրներ դատապարտել են իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:

Պիտակ