Դեկտեմբեր 04, 2020 10:10 Asia/Tehran
  • OPEC Plus-ի անդամները համաձայնագիր են ստորագրել՝ 2021 թվականին նավթի արդյունահանման աստիճանական ավելացման մասին

Երկար տևած բանակցությունների արդյուքնում, OPEC Plus- ի անդամները համաձայնության եկան ՝ արտադրության կրճատման ծավալը 7,2 միլիոն բարելի վրա պահպանելու շուրջ:

Այդ ծավալով, գործող համաձայնությամբ նախատեսված չափից 500,000 բարելով ավելի շատ նավթ է մուտք գործելու շուկա: Միևնույն ժամանակ, այդ ծավալը օրական 1.500 բարելով քիչ է լինելու նախնական համաձայնությամբ նախատեսված չափից:  

Ըստ նախնական պայմանավորվածության ՝ 2020 թ. ապրիլին, արտադրության կրճատման պայմանագրի մակարդակը 2021 թվականի սկզբին պետք է կազմեր օրական 5,7 միլիոն բարել , սակայն OPEC- ի և ոչ OPEC- ի շուկաների  խոցելիության պատճառով, անդամները որոշել են նվազեցնել մատակարարման ներկա մակարդակը և մինչև 2021 թ պահպանել օրական 500,000 բարել չափը: Իսկ հունվարից հետո, ամեն ամիս, կորոշվի հաջորդ ամիս շուկա մուտք գործող նավթի չափը: 

Ըստ այդմ, OPEC Plus- ի անդամ նախարարներն ամեն ամիս որոշում են կայացնելու, թե հաջորդ ամիս որքանով են կրճատելու արտադրությունը:

Պիտակ