Դեկտեմբեր 19, 2020 16:12 Asia/Tehran
  • Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, այդ թվում՝ գազի գնումների շուրջ, ինչպես նաեւ մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուրբաթ ԵՄ-Ադրբեջան Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել համագործակցության նոր հավակնոտ եւ համապարփակ համաձայնագիր՝ հիմնված ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պահպանելու վրա: Սա կնպաստի ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ մեր առեւտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կնպաստի ամենալայն ձեւաչափով մեր գործընկերության զարգացմանը,- հայտարարել է Բորելը: – ԵՄ-ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ փոխգործակցությամբ աջակցելու եւ ձեւավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորում»:

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին իր հերթին շեշտել է Եվրամիության շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացմամբ: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Բրյուսելն ակնկալում է Ադրբեջանից Գազային հարավային միջանցքով գազի առաջին մատակարարումները ստանալ մինչեւ ընթացիկ տարեվերջ, եւ նշել է, որ Բրյուսելն ուսումնասիրում է այս գազափոխադրման նախագիծը դեպի Արեւմտյան Բալկաններ երկարացնելու հնարավորությունը:

Ամփոփիչ հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Ադրբեջանում բարեփոխումների գործընթացը եւ այս երկրում մարդու իրավունքների պահպանման հարցերը:

1lur.am

Պիտակ