Դեկտեմբեր 28, 2020 11:53 Asia/Tehran
  • Ադրբեջանը որոշել է ավելացնել Լեռնային Ղարաբաղում իր բանակի կարողությունները

Ադրբեջանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տեղակայված իր բանակին նոր հնարավորություններ կտրամադրի:

Ըստ Azarnews- ի, ԱՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Անհապաղ միջոցներ են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տեղակայված բանակային ստորաբաժանումների օբյեկտների բարելավման ուղղությամբ»:

«Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի, այդ տարածքներում բանակի անձնակազմին կտրամադրվի առաջադեմ ռազմական տեխնիկա և  ավելի բարձր մակարդակի ծառայություններ», - հայտարարլել է նախարարությունը:

Ծրագրով նախատեսվում է նաև կառուցել նոր ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, ջրի խողովակներ ու գազատարների, անցակետեր, ինչպես նաև Լ  ազատագրված տարածքներում տեղակայված ռազմական ուժերին ծառայությունների տրամադրում:

Պիտակ