Թուրքիայի ՊՆ. «Հունաստանը մի դռնից մյուսն է գնում՝ սուտ տարածելով»
(last modified Wed, 06 Jan 2021 16:11:16 GMT )
Հունվար 06, 2021 19:41 Asia/Tehran
  • Թուրքիայի ՊՆ. «Հունաստանը մի դռնից մյուսն է գնում՝ սուտ տարածելով»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է «սուտ տարածելու» մեջ, գրում է ekathimerini հունական թերթը:

Hurriyet թերթի հայտարարության մեջ Աքարը Հունաստանին մեղադրել է նրանում, որ վերջինս «անհիմն կերպով նավիգացիոն զգուշացումներ է տալիս, ապա իրական ռազմածովային մանեւրներ չեն կատարվում»:

«Երբ մենք Հունաստանին ասում ենք՝ «եկեք խոսենք», դա տեղի չի ունենում: Նա դռնից դուռ է գնում՝ սուտ տարածելով»,-հայտարարել է Աքարը:

Հունական թերթը նշում է, որ Հունաստանը հստակ հասկացրել է, որ Թուրքիայի հետ կբանակցի միայն այն դեպքում, երբ մայրցամաքային ծանծաղուտի դելիմիտացիայի հարցով առարկայական բանակցություններ ընթանան:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio