Հունվար 17, 2021 18:15 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակը պատրաստվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հանրապետության հետ

Թուրքական բանակը պատրաստվում է Ադրբեջանի Հանրապետության բանակի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել :

Թուրքական «Ենի Շաֆաղ» թերթի կայքի փոխանցմամբ  զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 1-ից 12-ը ՝ Թուրքիայի Կարս նահանգում ադրբեջանական բանակի մասնակցությամբ:

Զորավարժության անցկացման նպատակներն են՝  համատեղ գործողությունների իրականացման ոլորտում համագործակցությունն ու համակարգումը , Թուրքիայի ռազմական արդյունաբերության զինտեխնիկայի կարողությունների փորձարկումը, ինչպես նաև ծանր  պայմաններում զինված ուժերի մարտական ​​և լոգիստիկական  կարողությունների մակարդակի բարձրացումը։

Թուրքիան Ղարաբաղի վերջին պատերազմում Բաքվի քաղաքական և ռազմական հովանավորներից էր:

Պիտակ