Փետրվար 07, 2021 09:56 Asia/Tehran
  • Բորել. Բավարար մակարդակի հասնելու համար, ԵՄ-ՌԴ հարաբերությունները  երկար ճանապարհ ունեն անցնելու

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը, Մոսկվա կատարած այցի ավարտին նշելով, որ ԵՄ-Մոսկվա հարաբերությունները ցանկալի մակարդակին հասնելու համար երկար ճանապարհ ունեն անցնելու, հավելել է, որ չնայած առկա լարվածությանը, կողմերը պետք է բաց թողնեն դիվանագիտության ուղիները:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, խոսելով Մոսկվա կատարած իր այցի արդյունքների մասին, Բորելը հայտարարել է. «Կողմերի (ԵՄ-Մոսկվա) միջև դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան ոչ միայն ճգնաժամի կամ աղետի ժամանակ լարվածությունը թուլացնելու, այլ նաև ուղղակի շփումների, հստակ հաղորդագրությունների փոխանակման համար, հատկապես այս պայմաններում, երբ հարաբերությունները հեռու են բավարար մակարդակից»:

Եվրոպական երկրների աջակցությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին և անգամ որոշ եվրոպացի դիվանագետների ներկայությունը ՌԴ-ում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերին, արժանացել են Մոսկվայի կտրուկ քննադատությանը և դարձել կողմերի միջև լարվածության սրման պատճառ:

Ուրբաթ օրը, ՌԴ ԱԳ նախարարությունը, երեք եվրոպացի դիվանագետների «անցանկալի անձ» է հայտարարել և  արտաքսել  այդ երկրից՝ հակակառավարական ցույցերին մասնակցելու համար:

 

 

Պիտակ