Փետրվար 12, 2021 16:06 Asia/Tehran
  • Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել իր հարաբերությունները Եվրամիության հետ

Ռուսաստանի արտգործնախարարը Եվրամիությանը նախազգուշացրել է, որ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում, Մոսկվան պատրաստ է խզել կապերը ԵՄ հետ:

Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը  ԵՄ պաշտոնյաներին հորդորելէ  զերծ մնալ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումից:

Լավրովը հավելել է. «Եթե մենք նորից ենթարկվենք  պատժամիջոցների, որոնք կարող են վտանգ ներկայացնել մեր տնտեսության, այդ թվում` ամենազգայուն հատվածների համար, մենք պատրաստ ենք խզել կապերը Եվրամիության հետ: Մենք չենք ուզում մեկուսանալ աշխարհից, բայց պետք է պատրաստ լինել: Եթե ​​խաղաղություն եք ցանկանում, պետք է պատրաստ լինեք պատերազմի»:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ այդ երկրի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու կապակցությամբ:

Բորելը պնդում է, որ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները փակուղի են մտել, և որ Ռուսաստանը պատրաստ չէ համագործակցել Եվրամիության հետ հարաբերությունների բարելավման հարցում:

Ռուսաստանի բողոքի ցույցերին եվրոպական աջակցությունը զայրացրել է Մոսկվային:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ